Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Արտաշեղ Գեղամյանը միակն էր, որ հիմնավորեց, թե ինչու Հայաստանը չպետք է դուրս գա ԵՏՄ-ից:
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նիստում ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության առաջարկի քննարկման ժամանակ Փաշինյանը նմանակեց Արտաշես Գեղամյանին:
«Արտաշես Գեղամյանը միակն էր, որ տրամանաբական հիմնավորումը բերեց՝ շանտաժն է, թե ա՜յ գազը կկտրեն, թուրքերին բաց կթողնեն ձեր վրա, դուք սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա: Պարոն Աշոտյանի գույնը գցում էր արդեն վախից: Եթե շանտաժն է, եթե Ցեղասպանության սպառնալիքի տակ պահում են ինչ-որ բանի տակ, արձանագրեք: Ձեզ համար ենք ստեղծում այս ժամանակավոր հանձնաժողովը, որ եթե կաշկանդված եք հրապարակային ելույթներում, անկաշկանդ ժամանակավոր հանձնաժողովում կարող եք խոսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիստին ներկա պատգամավորները սկսեցին ծիծաղել Փաշինյանի այս նմանակման վրա:











