Ոստիկանության օպերատիվ տեղեկություններով, Արարատի մարզի Նորամարգ գյուղի հացատներից մեկում միջադեպ է տեղի ունեցել. սեպտեմբերի լույս 13-ի գիշերը, երբ  տերը որոշել է փակել հացատունը, հաճախորդ է եկել։

Տերը տղամարդուն հայտնել է, որ հացատունը փակվում է։ Հաճախորդն էլ ասել է, որ ցանկանում է միայն գարեջուր խմել։ Պայմանավորվել են՝ գարեջուր խմի ու գնա։ Սակայն, հաճախորդը խմելուց հետո էլ ցանկացել է գիշերել հացատանը։ Վեճ է սկսվել։ Ասել է՝ գնա, հացատունը փակվում է։ Գինովցած հաճախորդը գնացել եւ  որոշ ժամանակ անց վերադարձել է։

Ընկերների հետ վերադարձել է նաեւ հացատան տերը։ Նրանց միջեւ պարզաբանումներն ավարտվել են  ինքնաձիգ կիրառելով։

Սեպտեմբերի 27-ին կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել Նիկոլայ Բ.-ին։ 62-ամյա Նիկոլային ոստիկանները բերման են ենթարկել Երեւանում՝ իր տանը։ Նա նախկինում չի դատապարտվել։ Իր խոսքով, բերման է ենթարկվել մի անգամ խորհրդային տարիներին։ 

Մասիսի ոստիկանները  հայտնաբերել եւ մեքենայով հանդերձ բերման են ենթարկել նաեւ կասկածյալի ընկերոջը՝ Ստեփան Թ.-ին: Երեւանի բնակիչ 47-ամյա Ստեփան Թ.-ի «Լեքսուս» մակնիշի մեքենայի խուզարկության արդյունքում  իրավապահները  հայտնաբերել են հանցագործության գործիքը՝ սրբիչի մեջ փաթաթված։ Ապօրինի պահվող ինքնաձիգը՝ 25 փամփուշտներով ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն դատաձգաբանական քննության։ Դեպքի առթիիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվածի մանրամասները պարզվում են։