Շարունակվում է ուժեղացված ծառայությունը Երեւան մտնող ճանապարհահատվածներում եւ մայրաքաղաքում։
Ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 1–ը Երեւան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 141 տրանսպորտային միջոց, որից 49–ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 92 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։
Նույն ժամանակահատվածում 23 վարորդի նկատնմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 2 վարորդի՝ երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր եւ առարկաներ նետելու համար։











