Հոկտեմբեր 3-ի գիշերը Լվովում՝  Վյաչեսլավ Չերնովոլի պողոտայում, այրվել է Խնայբանկի մասնաճյուղը, հայտնում է  Finance-ը:

Ինչպես հայտարարել են արտակարգ իրավիճակների պետծառայությունում, հրդեհի մասին հայտնել են ժամը 2:32-ին: Հրդեհը բռնկվել է Լվովի Խնայբանկի թիվ 5 մասնաճյուղում`երկահարկանի շենքի առաջին հարկում:

Հրդեհը ոչնչացրել է տեխնիկան եւ կահույքը՝ 25 քմ տարածքի չափով: Վիրավորներ չկան: Հրդեհի բռնկաման պատճառը պարզվում է:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 փրկարարներ եւ 4 միավոր հատուկ տեխնիկա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարին Լվովի Ֆրանկո փողոցում անհայտ  անձինքն այրել էին Խնայբանկի մասնաճյուղը: Այդ ժամանակ փորձ էր արվել նաեւ այրել բանկի մեկ ուրիշ մասնաճյուղ՝ Չերնովոլա պողատայի վրա: Երկու հաստատություններում էլ գցել են հրդեհավտանգ նյութեր: