Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ուրիշի բանկային քարտից 630 հազար դրամ կանխիկացնելու դեպքի վերաբերյալ:
Տեսագրություններում երեւացող անձինք կասկածվում են մեկ այլ քաղաքացու բանկային քարտից 630 հազար դրամ գումար կանխիկացնելու մեջ:
Ճանաչողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության Վեդիի բաժին կամ զանգահարել (010) 59-06-31 կամ (093) 64-59-64 հեռախոսահամարներով:











