Ոստիկանները հայտնաբերել են հերթական գրպանահատին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 18-ին մի կին էր դիմել ոստիկանություն եւ հաղորդում ներկայացրել, որ երթուղայինում գողացել են դրամապանակը, որում եղել է բանկային քարտ եւ գումար: 2 ժամ անց Ավանի քրեական հետախույզները հայտնաբերել են գրպանահատին՝ Երեւանի բնակիչ, 60-ամյա Աննա Ա.-ին: Նա խոստովանական ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ դեպքից երկու օր առաջ էլ մեկ այլ երթուղայինից էր գողություն կատարել:

Դեպքերի հանգամանքները ճշտվում են:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: