Ճապոնական  Nissan ընկերությունը Տոկիոյի միջազգային ավտոսրահում ցուցադրել է  հատուկ էլեկտրոմոբիլների համար մշակված Canto ձայնային համակարգը, հաղորդում է Lenta-ն:

Ժամում 20 կիլոմտեր արագության դեպքում Canto-ն (լատիներեն «երգում եմ») սկսում է մեղադային ձայն հնչեցնել , որի նպատակն է հետիոտին զգուշացնել մոտեցող տրանսպորտային միջոցի մասին:

Ձայնի տոնայնությունը եւ բարձրությունը արագության ավելացմանը զուգընթաց փոփոխվում է: Էլեկտրական շարժիչը գրեթե անաղմուկ է, ինչը ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների համար կարող է վտանգ ներկայացնել:

Canto համակարգի շնորհիվ Nissan-ի ինժեներները հույս ունեն լուծել այդ խնդիրը: