Օրերս ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները Չարբախի Հովհաննիսյան փողոցից բերման են ենթարկել 25-ամյա Արթուր Ի.-ին, որը կասկածվում էր թմրամիջոց պահելու եւ օգտագործելու մեջ: Խուզարկությամբ նրա միոտից հայտնաբերվել է զգալի չափի մանրացված, չորացված դեղնականաչավուն զանգված, պարզբել է, որ այն մարիխուանա է:

Օրեր անց ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Սամվել Պ.-ն: Ոստիկանության տեղեկություններով, հենց Սամվելն էր Արթուրին մարիխուանա վաճառել:

Հոկտեմբերի 24-ին ոստիկանները խուզարկել են Շիրակի փողոցի բնակարաններից մեկը, քանի որ ոստիկանության տեղելություններով Սամվել Պ.-ն թմրանյութը գնել է այդ բնակարանում ապրող 42-ամյա Դիանա Զ.-ից, որը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ:

Զիանա Զ.-ի բնակարանից հայտնաբերվել է մարիխուանայի 31 փաթեթ՝ ընդհանուր 130 գրամից ավելի քաշով: Հայտնաբերվել է նաեւ կանեփի հատիկներով 10 փաթեթ եւ 3 մլն 690 հազար դրամ:

Դիանա Զ.-ն կալանավորված է, Սամվել Պ.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել: