Համացանցում է հայտնվել պետությունների առաջին դեմքերի համար նախատեսված ներկայացուցչական դասի ավտոմեքենաների «Կորտեժ» հավաքածուից սեդանի փորձարկման տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հոլովակի հեղինակների խոսքով՝ սեդանն ունի 8-գլանանի 650 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ եւ 9-աստիճանի փոխանցման տուփ:
«Կորտեժ» նախագծի սեդանն ավելի վաղ փայլել էր Շվեդիայում ձմեռային փորձարկումների ժամանակ: Այդ ժամանակ փորձագետները նշել էին մոդելի նմանությունը ներկայացուցչական դասի արտասահմանյան մեքենաների հետ:
«Կորտեժ» նախագիծն իրականացվում է Ռուսաստանի կառավարության հրահանգով: Նախագծի արտադրական գործընկերն է Sollers ընկերությունը: Հավաքածուի համար ծրագրվել է ծախսել 12,4 մլրդ ռուբլի:











