Նյու Յորքում տեղի ունեցած միջադեպից զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավորվել են, հայտնում է NYT-ը։

Տղամարդը, բեռնատարի ղեկին, Ներքին Մանհեթենում մտել էր հեծանվորդների համար նախատեսված հատված եւ վրաերթի ենթարկել մի քանի մարդու։ Հետո բեռնատարը մխրճվել էր դպրոցական ավտոբուսի մեջ։ Հաղորդվում է,  որ դրանից հետո տղամարդը կրակ է բացել, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալված է։

Breaking 911 կայքը հայտնում է, որ բեռնատարում զենք են գտել։