ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստան է այցելել, հաղորդվում է Կրեմլի կայքում:

Նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակցությունները, որը Ռուսաստան է այցելել աշխատանքային այցով:

Պուտինը Ասադին շնորհավորել է «այն արդյունքների համար, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում…, որ Սիրիայի ժողովուրդը անցնում է ծանր փորձությունների միջով եւ աստիճանաբար մոտենում է ահաբեկիչների վերջնական, անխուսափելի ջախջախմանը»:

Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադին ներկայացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի ղեկավար կազմին, որոնք Սոչիոմ են գտնվում ռազմական շինարարության եւ սպառազինության պետական ծրագրի հարցերով խորհրդակցությունների հերթական շարքն անցկացնելու համար: