Եգիպտոսում՝ Հյուսիսային Սինայի նահանգում, ահաբեկչությունից զոհվածների թիվը հասել է 235-ի, հայտնում է MENA գործակալությունը։ ABCNews–ի տեղեկություններով՝ զոհվածների թվում կան ծերեր եւ երեխաներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էր Հյուսիսային Սինայի Էր Ռաուդա բնակավայրում մզկիթի վրա հարձակումն իրականացվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Ահաբեկիչները շրջափակել էին մզկիթը 4 ամենագնաց մեքենաներով եւ պայթուցիկը գործի դրել աղոթողների բազմության մեջ, իսկ հետո անկանոն կրակ բացել։
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։













