Լավ Վեգասում Պիեր Լեբոն եւ իր թիմը Լաս Վեգասում ներկայացրել են իրենց ռոբոտը, որը հեշտացնում է մարդու կյանքը եւ ապահովում երջանկություն: Ներկայումս նրանք բարեփոխել են իրենց ռոբոտին եւ վերջնական տարբերակն արդեն հանվել է սպառման: Ռոբոտն ունի ձվի տեսք, մոտ 38,8 х 37,8 х 39,7 չափեր եւ 8,5 կգ քաշ:
Keecker-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով եւ ունի 32 ԳԲ հիշողություն: Ռոբոտը ունի տեսախցիկ, որը կարող է պատկերներն ու ֆիլմերը ցուցադրել թե պատին, թե առաստաղին, քանի որ էկրանը պտտվում է 90 աստիճան: Այսինքն տանտերերը կարող են ֆիլմը դիտել պառկած: Ռոբոտը նաեւ ունի 50W-անոց բաս-դրայվեր, որով կարելիէ երաժշտություն լսել:
Բոտը կարող եք վերահսկել եւ ակտիվացնել ձայնային հրամաններով:
Շարժվելով սենյակում անիվների վրա, ռոբոտը կարող է հայտնաբերել առարկաները, որոնք իրենց տեղում չեն եւ այդ մասին տեղեկացնել սեփականատերերին: Այն ունի լույս, ջերմաստիճան, կողմնացույց, ինֆրակարմիր սենսորներ, GPS եւ աքսելերոմետր:
Մարտկոցն աշխատում է մինչեւ 6 ժամ ինտենսիվ օգտագործման կամ 7 օր հանգիստ հսկողության ռեժիմում: Այսպիսով, Keecker-ը լավ, ունիվերսալ ընտանեկան ռոբոտ է, որը կարելի է օգտագործել հեռուստացույցի, երաժշտական նվագարկչի կամ տան դիտորդի փոխարեն:











