Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է CLS սեդանի երրորդ սերնդի թիզերային հոլովակը, հայտնում է Autonews–ը։
Նորամուծության շնորհանդեսը կկայանա այս շաբաթ Լոս Անջելեսի ավտոսրահում։ Մեքենան ունի 6-մխոցանի բենզինի շարժիչ եւ էլեկտրական շարժիչ։ Նորամուծությունը կառուցել են E-Class բազայի վրա։ Քաշը նվազեցնելու համար սեդանի դետալները կառուցել են ալյումինից եւ դիմացկուն պողպատից։ Ընդ որում, ընկերությունից հայտնել են, որ CLS հաջորդ սերնդիւ Shooting Brake տարբերակ չի պլանավորվում։











