Հայաստանի ԱԺ-ի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող մի շարք նախագծերը:
Դրանց թվում է ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող աղմկահարույց օրինագիծը: Այն բավական փոփոխությունների է ենթարկվել, այդ թվում փոխվել է անվանումը:
Եթե առաջ օրենքի նախագիծը կոչվում էր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին», ապա այժմ այն կոչվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»:











