Ավերիչ երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում հետեւանքները դեռ չեն վերացվել:
Հազարավոր գյումրեցիներ այսօր շարունակում են ապրել տնակներում, չունեն մշտական աշխատանք, նրանցից շատերը ստիպված հեռացել են Հայաստանի երկրորդ քաղաքից:
NEWS.am-ի նկարահանող խումբը Գյումրիում հարցախույզ է անցկացրել՝ պարզելու համար՝ արդյոք 29 տարի անց դրական փոփոխություններ կան քաղաքում եւ ինչ խնդիրներ ունեն երկրաշարժից տուժած գյումրեցիները:
«Աշխատանք չկա, թոշակները չեն բարձրացնում, իսկ ապրանքներն էլ թանկացնում են։ Ժողովուրդը սոված մեռնում է, պայմանները վատ են, մարդիկ հիասթափված են»,- նշում է Գյումրիի բնակիչներից մեկը։
Գյումրեցիների համոզմամբ՝ լավատեսություն չի մնացել մարդկանց մեջ. «Մարդկանց դեմքերը չամռոտ են, Գյումրիում կյանք չկա»:
Նրանց խոսքով, իրենք այս պահին աշխատատեղերի եւ ժողովրդի ճակատագրով մտահոգ իշխանությունների կարիք ունեն։











