Ամերիկյան Ճանապարհային անվտանգության ապահովման ինստիտուտի (Insurance Institute for Highway Safety) փորձագետները 2018  թվականի մոդելների շարքից ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշ են կազմել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեքենաները փորձարկվել են կողքից, առջեւից մեծ, փոքր ծածկույթների հետ բախման ժամանակ կայունության ստուգման համար:

Բացի այդ, փորձագետները գնահատել են թափքի ամրությունը, նստատեղերի եւ գլխակալերի  անվտանգությունը, մանկական բազկաթոռների ամրացման հարմարավետությունը եւ լապտերների լուսավորվածությունը:

Լավագույն գնահատականին արժանացել են մոդելներ՝ KIA Forte-ն եւ Soul-ը, Huyndai Santa Fe-ն եւ Huyndai Santa Fe Sport-ը:

Ըստ փորձագետների՝ մանկական բազկաթոռների տեսանկյունմից ամենից անվտանգը Subara Impreza-ն, Legacy-ն, Outback-ը եւ Toyota Camry-ն են: