Lexus ընկերությունը հրապարակել է LF-1 կոնցեպտուալ շքեղ քրոսովերի նոր տեսահոլովակը: Հոլովակում ցուցադրված է նորույթի ճակատային օպտիկան, որը ավտոարտադրողը անվանում է «SUV առանց սահմանների», հաղորդում է autonews.ru-ն:
Ավտոմեքենան ագրեսիվ լուսարձակներ եւ բամպերի մեջ ներկառուցված լուսադիոդային շարժական լույսեր կունենա: Նախատիպի հանրային պրեմիերան կանցկացվի 2018 թվականի հունվարին Դեթրոյթի ավտոսրահում: Ավտոմեքենայի արտաքին տեսքի վրա աշխատել են «Տոյոտա»-յի կալիֆորնիական CALTY դիզայն ստուդիայի մասնագետները:











