Ամերիկյան Cars Evolution պարբերականըտեսահոլովակ է պատրաստել BMW M5-ի էվոլյուցիայի մասին, հաղորդում է «Նորությունների դաշնային գործակալությունը»:

Տեսանյութը պատմում է, թե 33 տարիների ընթացքում ինչպիսի փոփոխությունների եւ տրանսֆորմացիաների է ենթարկվել սեդանը: Այս տիպի ամենաառաջին ավտոմեքենան հայտնվել է 1985 թվականին:

Այն ժամանակ մեքենայի շարժիչն ունեցել է 286 ձիաուժ հզորություն՝ 4 մխոցներով: Այն ժամանակ սեդանը 6,1 վայրկյանում հավաքում էր 100 կմ/ժամ արագություն: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում էր 250 կմ/ժամ:

Տեսահոլովակում ցուցադրվում է առաջին տարբերակին հաջորդած եւս 5 մոդելները, ներառյալ վերջինը, որը ներկայացվել է այս տարվա օգոստոսին: