Ռուս պրանկերներ Ալեքսեյ Ստոլյարովը  (Լեքսուս) եւ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկու անունից կապ են հաստատել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հետ: Զրույցի ձայնագրությունը հրապարակվել է YouTube-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պրանկերները Լեհաստանի վարչապետի անունից մի շարք թեմաներով հարցեր են տվել Հեյլլիին: Մասնավորապես, նրանք քննարկել են Երուսաղեմի մասին ԱՄՆ որոշումը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նացիզմի հերոսության դեմ պայքարի անհրաժեշտության մասին քվեարկությունը, Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ մահաբեր զենքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, «Հյուսիսային հոսանք-2» ռուսական նախագիծը, ինչպես նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխային Սաակաշվիլիի հետապնդումը Ուկրաինայում:

Հարցերից շատերին ամերիկացի պաշտոնյան ընդհանուր պատասխաններ է տվել, սակայն 12 րոպեանոց զրույի ընթացքոմ նաեւ կոնկրետ հայտարարություններ են հնչել:

Մասնավորապես, խոսելով ռուս-ուկրաինական հակասությունների մասին, Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի հարաբերությունների հիմքը բոլոր հարցերում անվերապահ աջակցությունն է Կիեւին:

Պրանկերները անդրադարձել են նաեւ Ուկրաինայում Միխայիլ Սահակաշվիլիի հետապնդման թեմային: «Սահակաշվիլին Լեհաստանի միջոցով է հայտնվել Ուկրաինայում: Կարծում եմ, դա խայտառակություն է նախկին նախագահի համար. նրան ռուսական լրտես են անվանել, որովհետեւ նա դեմ է գնացել Ուկրաինայի նախագահին», - ասել է Վարշավայի «ներկայացուցիչը»: Նա խնդրել է աջակցել Սահակաշվիլիին եւ «ճնշում գործադրել» Ուկրաինայի իշխանությունների վրա, քանի որ վստահ է, որ նախկին նախագահի գործը զուտ քաղաքական բնույթ է կրում: