Անգլիայում կենդանիների պաշտպանության կազմակերպության տեսուչը մարմնին ամրակցված տեսախցիկով նկարել է սառցապատ գետից Հարդի մականունով լաբրադորի փրկության գործողությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
WCMH-TV հեռուստաալիքի տեղեկություններով, շունը գետում մոտ մեկ ժամ է անցկացրել։ Կինը սահել է նրա մոտ եւ օգնել է դուրս գալ։ Հարդին սառցահարվել է, սակայն նրա կյանքին ոչինչ չի սպառնում։











