Ամերիկուհին Սուրբ ծնունդին իր խորթ հորը որպես նվեր՝ իրեն որդեգրելու հնարավորություն է տվել։ Այս մասին հայտնում է Mashable-ը։

Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է ընտանիքի հայրը՝ Սթիվեն Դեբնին, բացում տուփերը ու վերջին՝ ամենափոքր տուփում գտնում ծրար, որի վրա գրված էր «չբացել առանց հրահանգի»։

Դրանից հետո նրա 18-ամյա խորթ դուստրը՝ Մաքայլան ասում է, որ շնորհակալ է նրան 14 տարի իրեն որպես դուստր դաստիարակելու համար։

«Իհարկե եղել են սեւ ժամանակներ։ Բայց ես քեզ աշխարհում ամենից շատ եմ սիրում, իսկ հիմա կարող ես բացել ծրարը,-ասում է նա,- Քանի որ ես արդեն մեծ եմ ու կարող եմ որոշումներ կայացնել, ես մտածեցի՝ գո՞ւցե դու ինձ որդեգրես»։

Բացելով ծրարը՝ Սթիվենը այնտեղ գտնում է որդեգրման փաստաթղթեր։ Դրանից հետո նա չի կարողանում զսպել ուրախության արցունքները ու գրկում է Մաքայլային։