NASA-ն կազմել է ամենամեծ ժողովրդականությունը վայելող լուսանկարը վարկանիշը, որոնք հրապարակվել են 2017թ. տիեզերական գործակալության Instagram-ի էջում։ Ցանկում են տասնյակ լուսանկարներ, որոնք ամենից շատ են դուր եկել սոցցանցի օգտատերերին։ Լուսանկարները միավորել են մեկ տեսանյութում եւ հրապարակել YouTube-ում։
Վարկանիշի առաջատարը Քասքեյդ լճի վրա արձանագրված խավարումն է։ Երկրորդ տեղում Լուսնի մեկ այլ խավարում է, իսկ երրորդ լուսանկարը գիշերային Երկիրն է, որը նկարել է NASA-ի աստղագնաց Մարկ Թոմաս Վանդե Հեյը միջազգային տիեզերակայանից։











