Շվեյցարիայում տեղական խորտկարանի ներկայացուցիչները օդերեւութաբանական զոնդ են ուղարկել ստրատոսֆերա՝ շաուրմայով։ Զոնդի վրա տեղադրված տեսախցիկն արձանագրելէ թռիչքը, իսկ տեսանյութը հրապարակվել է Caters կայքում։
Ուտեստը թռիչքի մեջ է մնացել մոտ երկու ժամ, բարձրացել 37 կմ, ապա ընկել է մի ծառի վրա։
Սա առաջին դեպքը չէ, երբ արտառոց առարկաներ են ուղարկու տիեզերք։ Նախկինում շաուրմայի ճակատագիրը կրկնել են կարտոֆիլով եւ մսով պյուրեն, նաեւ Քանյե Ուեսթի մարզակոշիկները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։











