Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Նոր տարին դիմավորել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ տեղադրված վրանում։ Նա հայտարարել է, որ հաջորդ Նոր տարին կդիմավորի նույն վայրում, բացյ արդեն որպես հաղթող։

Սաակաշվիլին պատմել է, որ 32018 թվականը դիմավորել է վրանային ավանում՝ ընկերների հետ։ «Այն ամենից հետո, ինչը մենք միասին անցկացրել ենք ու անցկացնում ենք, ես չէի կարող 2018-ը դիմավորել այլ վայրում։ Պայքարի ընթացքում այս մարդկանցից շատերն են տուժել, մեկին վնասվածք են պատճառել, մյուսի նկատմամբ քրգործ են հարուցել, մեկ ուրիշին բանտ են նստեցրել։ Նրանց բոլորին աջակցություն է պետք»,-գրել է նա Facebook-ի իր էջում։

«Հաջորդ տարի մենք Նոր տարին կդիմավորենք Գերագույն ռադայի մոտ որպես ավանդույթ եւ որպե հաղթողներ։ Նախորդ տարվանից կարող ենք հիշել, թե ինչպես սկսեցինք պայքարը, ինչպես արթնացրինք երկիրը, իսկ հաջորդ տարի հիշելու ենք այդ ամենը որպես հաղթողներ»,-հավելել է նա։