31-ամյա BMX-ի արհեստավարժ արշավորդ Էնթոնի Նապոլիտանը հնարք իրականացնելով քիչ էր մնում մետաղական մեխի վրա վայրէջք կատարեր: Այդ է վկայում Instagram-ում նրա կողմից հրապարակված տեսանյութը:

Մարզիկը փորձել է հեծանիվով ցանկապատի վրայով անցնել՝ գլխով 360 աստիճանի պտույտ կատարելով: Սակայն հնարքը չի ստացվել: Նրան հաջողվել է վնասվածքներից խուսափել:

 «Ես, իսկապես, չգիտեմ, ինչպես դա նկարագարել, բացի այն փաստից, որ իմ բախտը բերել է,- Instagram-ում գրել է նա,-ես գնում էին իմ BMX-ով, երբ տեղի ունեցավ այդ խելահեղությունը»:

2 օրվա ընթաքցում տեսանյութը 260 հազար դիտում է հավաքել եւ մոտ 3 հազար մեկնաբանություն: Շատ օգտատերեր մարզիկին«ամենաբախտավոր հեծանվորդ» են անվանել եւ հույս հայտնել, որ հետագայում էլ հաջողությունը նրա հետ կլինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: