Երկրորդ տարին անընդմեջ Սահարա անապատում ձյուն է տեղացել, հաղորդում է TSA թերթը:
Անապատի հյուսիսում՝ Այն Սեֆրա քաղաքի շրջանում ձյունը սկսել է տեղալ նախօրեի առավոտյան:
Ընդհանուր առմամբ թափվել է մոտ 40 սանտիմետր ձյուն: Օրվա վերջում ձյունը սկսել է հալվել: Անցյալ տարի Այն Սեֆրայի արվարձաններում ուժեղ ձյուն էր տեղացել: Այդ ժամանակ հաղորդվում էր, այս տարածքում առաջին անգամ ձյուն է տեղացել 1979 թվականի փետրվարից:
Ամռանը Այն Սեֆրա քաղաքի շրջանում օդի ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի, ձմռանը կարող է տատանվել զրոյին մոտ մակարդակում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











