Օդերեւութաբանները զգուշացրել են, որ 7,9 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը հունվարի 23-ին տեղի է ունեցել Ալյասկայի ափերի մոտ,  հնարավոր է ալիքներ առաջանան, որոնք վտանգավոր են ջրում կամ ափին գտնվողների համար: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Նախազգուշացումը նշանակում է, որ հնարավոր է հոսանքների կամ ալիքների առաջացում, որոնք վտանգավոր են այդ շրջանում գտվողների համար: Այս տարածքում ջրի մակարդակի էական բարձրացում չի սպասվում: Հոսքները կարող են վտանգավոր լինել լողորդների, նավակների եւ ափամերձ կառույցների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կադյակ քաղաքից 278 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա: