Մի երկրում պատվիրված մեքենան Հայաստանի տարածք ներմուծելու համար կարող է 180 օր պահանջվել, այլ ոչ թե՝ 45-60 օր, ինչպես սովորաբար նշում է կառավարությունը: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աջ ղեկով ավտեմեքենայի վարորդ Արա Մելիքջանյանը: Ըստ վերջինիս՝ իրենք առաջարկում են վերանայել ՀՀ կառավարության կողմից առաջարկված աջ ղեկով ավտոմեքենաների՝ Հայաստան ներմուծելու արգելքը: «Մենք առաջարկում ենք վերանայել այս օրինագիծը: Թող իրենք ներկայացեն իրենց դիրքորոշումը, իսկ մենք՝ մերը: Ի վերջո, ի՞նչ հիմքերով են նրանք ասյ ամենը որոշել»,- վրդովվեց վարորդը:
Autocom Japan ըներության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արթուր Դավթյանն իր հերթին նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին եւ 2018 թվականի առաջին օրերին Հայաստանի քաղաքացիների կողմից իրենց ընկերության օգնությամբ աջ ղեկով 961 ավտոմեքենա է ձեք բերվել, որից 730-ը չեն հասցնի Հայաստան ներմուծվել մինչեւ ապրիլի 1-ը, երբ ներմուծման եւ ավտոմեքենաների տվյալների գրանցման ժամանակավոր արգելքը ուժի մեջ կմտնի: Արթուր Դավթյանը նաեւ ընդգծեց, որ այդ վիճակագրության մեջ չեն ներառվել այն ավտոմեքենաների մասին տվյալները, որոնք գնվել են աջ ղեկով ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող եւս 5-6 ընկերության կողմից:
Մեկ այլ վարորդ՝ Արտաշես Արթենյանը, ավելացրեց, որ ո՛չ Վրաստանում, ո՛չ Ռուսաստանում եւ ո՛չ էլ ԵԱՏՄ անդամ երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելք չի գործում` նշելով, որ 7 տարվա արտադրության ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումն ավելի էժան է: Բացի այդ, ըստ նրա, հանդիպման ընթացքում Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչները խոստովանել են, որ Հայաստանում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ ավտովթարների վերաբերյալ որեւէ վիճակագրություն իրականում չկա:
Ճապոնիայում պատվիրված աջ ղեկով ավտոմեքենաները չեն հասցնի ժամանակին Հայաստան բերել. վարորդ
Հասանելի է
русскийՏեղադրություն











