Ամերիկյան Nikola Motor ստարթափը հրապարակել է վիդեո, որտեղ ջրածնով աշխատող 1000 ձիաուժ հզորությամբ բեռնատարը ցուցադրված է դինամիկայի մեջ։ Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում, հաղորդում է  Autonews-ը։ 

Ներկայումս, ընկերությունը Bosch ընկերության հետ համատեղ մշակում է երկու ջրածնի բեռնատարներ One եւ Two անվանումներով, որը կհայտնվի մինչեւ 2021 թ.։ Ընդ որում One-ը կհայտնվի արդեն 2019-ին եւ կփորձարկվի հանրային ճանապարհներին։

Ջրածնային բեռնատարը նախատեսվում է հաճախորդներին տրամադրել 72-ամսյա լիզինգային ծրագրով՝ ամսական 5000-7000 դոլար վճարով։