Ford ընկերությունը Ranger Raptor փիքափի տեսաթիզեր է հրապարակել, որում ցուցադրված են ամենագնաց մոդելի նոր տարբերակի փորձարկումները: Նորույթի հրապարակային պրեմիերան տեղի կունենա փետրվարի 7-ին Բանգոկում, հայտնում է Autonews-ը:
Նախնական տեղեկություններով՝ Ford Ranger Raptor-ն ունի 2-լիտրանոց տուրբոշարժիչ, որը թեթեւ կլինի, բայց ներկայիս 3,2-լիտրանոց բենզինային շարժիչից ավելի հզոր: Մեկ այլ վարկածով՝ այն կունենա 2,7-լիտրանոց V6 շարժիչ՝ ավելի քան 300 ձիաուժ հզորությամբ: Շարժիչը կհամկցվի 10-աստիճանի փոխանցման տուփով:
Ford Ranger Raptor փիքափը կունենա արդիականացված կախոց, ամենագնացի անիվներ, ավելի արտադրողական արգելակման մեխանիզմներ, ինչպես նաեւ թափքի ստորին հատվածի ուժեղացված պաշտպանություն:











