Ford ընկերությունը հոլովակ է հրապարակել, որում ներկայացված է 8 սպորտային Ford Performance-ի մրցույթը արշավուղում, հայտնում է Autonews.ru-ն:
Մրցույթին մասնակցել են՝ F-150 Raptor փիքափը, 2 Fiesta ST (2017 մոդելային տարվա եւ նոր սերնդի), Focus RS-ը, Mustang GT եւ Mustang GT350R սպորտքարեր, ինչպես նաեւ GT սուպերքարի ճանապարհային եւ մրցարշավային տարբերակները:
Մրցույթը տեղի է ունեցել Իսպանիայում Motorland մայրուղում՝ Բարսելոնից ոչ հեռու: Մեքենաները վարել են Ford Chip Ganassi Racing Team մրցարշավային թիմի վարորդները, ավտոսպորտի այն 6 կոլեկտիվներից մեկը, որը Ford Performance-ի հովանու ներքո է:
Հաղթել է Ford GT մրցարշավային տարբերակը, որը մրցուղին անցել է 1 րոպե 40 վայրկյանում: 10 վայրկյանով հետ է մնացել եւ երկրորդ տեղը զբաղեցրել ճանապարհային մոդելը: Երրորդ հորիզոնականը գրավել է Mustang GT350R կուպեն՝ 1 րոպե 58,14 վայրկյան ցուցանիշով: Եզրագծին վերջինն է մոտեցել F-150 Raptor փիքափը, որը շրջանն անցել է 2 րոպե 30 վայրկյանում:











