Jaguar ընկերությունը I-Pace էլեկտրաքրոսովերը թեստավորել է արկտիկական պայմաններում՝ հաճախորդի համար դրայվ թեստ անցկացնելով շվեդական Արյեպլուգում, հայտնում է «Կոմերսանտը»:
Մեքենայի ընթացքը ցուցադրվել է Արյեպլուգում Jaguar Land Rover-ի ֆիրմային վարժարանում՝ -40°C-ից ցածր ջերմաստիճանում: Սառնամանիքի պայմաններում պոտենցիալ գնորդին ցուցադրել են Remote շարժական հավելվածի հնարավորությունները եւ 45 րոպեում 80 տոկոսով արագ լիցքավորման գործառույթը:
Հիշեցնենք, որ Jaguar I-Pace կոնցեպտը ներկայացվել է 2016 թվականի սեպտեմբերին Լոս Անջելեսի ավտոսրահում, իսկ սերիական մոդելի պրեմիերան տեղի կունենա 2018-ի մարտին Ժնեւի ավտոսրահում:











