Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերով հարված են հասցրել Սու-25 ուղղությամբ հրթիռն արձակած շրջանին, սպանվել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման 30 զինյալներ։ Այս մասին հաղորդել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ, երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ 2018 թվականի փետրվարի 3-ին «Իդլիբ» անվտանգության գոտու վրայով թռիչքի ժամանակ ռուսական Սու-25 ինքնաթիռը վթարվել էր։ Օդաչուն հասցրել էր դուրս նետվել դեպի «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների կողմից վերահսկվող տարածք։ Ահաբեկիչների հետ պայքարում օդաչուն զոհվել էր։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը խոցվել էր զենիթահրթիռային համալիրից

Reuters-ը, վկայակոչելով զինյալների շրջանում երկու աղբյուրներին, նշում է որ օդաչուն գերի էր վերցվել զինյալների կողմից։ Երրորդ աղբյուրը հայտնում է, որ օդաչուն սպանվել է։