Միջհամայնքային միավորումները Հայաստանում ստեղծվում է իբր կամավոր, բայց այն կամավոր-պարտադիր է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Այս օրենքն ունենալու է հետեւյալ տեսքը. Համայնքի ղեկավարները շատ հաճախ հենց ՀՀԿ-ի անդամներ են, ավագանու մեծ մասը եւս կամ ՀՀԿ-ական է, կամ սատարում է ՀՀԿ-ին: Այսինքն ունենալու ենք միջհամայնքային միավորումներ, որտեղ ղեկավարները եւս լինելու են հիմնականում ՀՀԿ-ականներ: Ունենալու ենք միջհամայնքային միավորումներ, որտեղ ունենալու ենք տոտալ տեսակետ ունեցողներ: Սրանով ընդդիմության ձայնը, որն առանց այդ էլ բարձր չէ, լռեցնում ենք: Որեւէ կերպ այլ կարծիք, այլ մոտեցում համայնքների վերաբերյալ չի հնչելու: Այս մարդիկ միասին որոշելու են ինչպես վարվել: Այդ դեպքում ինչպե՞ս ենք ասում, թե տեսակետների առճակատման ենք գնում լավագույն որոշումների հանգելու համար: Մենք գնում ենք բոլոր համայնքների հանրապետականացման»,-հայտարարեց Մանե Թանդիլյանը:

Նա որպես լուծում առաջարկեց, որ եթե համայնքի ղեկավարը իշխող կոալիցիայի ներկայացուցիչ է, ապա պետք է միջհամայնքային միավորումներում ավագանիների ներկայացուցիչն ընտրվի ընդդիմադիր ուժերը ներկայացնողների միջից. հակառակ դեպքում կունենանք միատարր, առանց բանավեճի համայնքներ:

Թանդիլյանն անդրադարձավ նաեւ միջհամայնքային միավորումներում կանանց ներգրավվածության խնդրին՝ նշելով. «Համայնքներում մենք ունենք տղամարդկանց ակումբ, առանց այդ էլ կանանց ներկայացվածությունը բավական ցածր է համայնքներում: Խոշորացված համայնքներում կանանց թիվը նվազել է: Պետք է ամրագրել, որ եթե տվյալ համայնքի ղեկավարը տղամարդ է, ապա միջահամայնքային միավորումներում հաջորդ մասնակից անդամը պետք է լինի կին»:

Նշենք, որ ըստ օրինագծի միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել եւկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:

Ըստ այդմ, իջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:

Նրա խոսքով, միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք: Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով:

Ուղեւորափոխադրողների համար հարկային բեռը թեթեւացնող օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ

Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգիրքը. «Ելք»-ը դեմ էր, «Ծառուկյան» դաշինքն ազատ քվեարկեց

Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» մասին օրենքի աղմուկ հանած փոփոխությունները