Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող, սակայն չգործող ռեստորաններից մեկում տղամարդը կոտրել էր սենյակի պատուհանը, մտել ներս,  հարբել էր եւ քնել:

Պարզվեց,  որ հյուրանոց մտած անձը Արամայիս Սողոմոնյանն է, ով գողության նպատակով մտել էր հյուրանոցի սենյակ, վերցրել ջահն ու կոնյակը, այնուհետեւ 5 շիշ օղի, մարինացված պահածոներ էր բացել, խմել էր, վառարանը վառել եւ քնել էր:

Ոստիկանությունում Արամայիս Սողոմոնյանը պատմեց, որ գողության նպատակ չէր ունեցել, միայն խմելու նպատակով էր մտել հյուրանոց:

Դեպքի հանգամանքները պարզվում են, քննությունը շարունակվում է:

Մանրամասները տեսանյութում