Չինաստանում, վառելիքի արտահոսքի հետեւանքով, ճանապարհի վրա մեծ հրդեհ է բռնկվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Միջադեպը տեղի է ունեցել Պեկին-Հարբին ավտոմայրուղում, բեռնատարի հետ վթարից հետո, որը հեղուկ գազ էր տեղափոխում:

Կադրերում կարող եք տեսնել, թե ինչպես է մեքենան, որը կանգնած է վթարի վայրից ոչ հեռու, առաջ է անցնում, որից հետո այն եւ ճանապարհի մի քանի տասնյակ մետրը բոցավառվում է:

ԶԼՄ-ների տվյալներով՝ երկու մարդ լրջորեն վիրավորվել է, երեք ավտոմեքենա այրվել է: