Ոստիկանությունը բացահայտել է Քաջարանում 53-ամյա տղամարդու դաժան սպանությունը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ին, Քաջարան քաղաքում: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ մահացած 53-ամյա Վալերիկ Մանուչարյանի դեմքին կոտրվածքներ են եղել, նրան ծեծելով էին սպանել:

Կապանի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Պարզվեց, որ Վալերիկ Մանուչարյանին տնից դուրս է կանչել Կապանի բնակիչ  34-ամյա Արտաշես Հակոբյանը: Միասին նստել են տաքսին, որի մեջ եղե; է Մանուչարյանի 23-ամյա եղբորորդին` Մհեր Մանուչարյանը եւ վերջինիս քեռին, 44-ամյա Սասուն Կարապետյանը: Նրանք ծեծելով սպանել էին 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին: Ծեծելուց հետո վերցրել էին Մանուչարյանի ոսկե շղթան եւ գրավադրել:

Նրանց բերման ենթարկեցին հայ-վրացական սահմանից: Արտաշես Հակոբյանը, Մհեր Մանուչարյանը եւ Սասուն Կարապետյանը կալանավորված են:

Մանրամասները տեսանյութում