Ոստիկանությունը հունվարին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք եւ զինամթերք է հայտնաբերել, նաեւ ոստիկանության աշխատանքների շնորհիվ քաղաքացիները մեծ քանկությամբ կամավոր զենք եւ զինամթերք են հանձնել:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ կամավոր զենք եւ զինամթերք հանձնողները ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

Ոստիկանությունը օրես հայտնաբերեց ապօրինի զենք զինամթերք պահելու դեպք: Նախկինում խուլիգանության եւ զենք զինամթերք պահելու մեղադրանքով նախկինում դատապարտված Սարի թաղում բնակվող Հակոբ Մելիտոնյանի տան խուզարկությամբ հայտնաբերվեց ՏՏ ատրճանակ 9 փամփուշտով, 2 հարթափող հրացան, տարբեր տրամաչափի 40 փամփուշտ:

Հակոբ Մելիտոնյանին խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Մանրամասները տեսանյութում