Գավառում բացահայտվել է փետրվարի 12-ին` հացկերույթի ժամանակ հնչած կրակոցների դեպքը:

Ոստիկանները պարզել են, որ Գավառի բնակարաններից մեկում հացկերույթի ժամանակ ներս է մտել Գավառի բնակիչ 43-ամյա Սարգիս Հովհաննիսյանը եւ վիճել ներկաներից մեկի հետ, որից հետո նա կրակել է 31-ամյա տղամարդու վրա` նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Պարզվել է, որ Հովհաննիսյանը կրակել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից:

Տանտեր 47-ամյա Սիմոն Սոսեյանն էլ հավաքել է պարկուճները եւ նետել արտաքնոց, նրան մեղադրանք է առաջադրվել հանցագործությունը պարտակելու մեղադրանքով:

Սարգիս Հովհաննիսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ  ոստիկանությունը հետախուզում է հայտնաբերել:

Մանրամասները տեսանյութում