Էլիստում Մստիսլավ Զապաշնիի կրկեսի ներկայացման ժամանակ պարանից ակրոբատը ընկել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեպքի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Օդային մարմնամարզիկ Անտոն Մարտինովը իր երկվորյակ եղբոր հետ կատարվող հնարքի ժամանակ ընկել է բեմահարթակի վրա: Դեպքը տեղի է ունեցել «Օյրատ արենա» սպորտային համալիրում:
Արտիստին գլխի վանսվածքով տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը կայուն է, լրագրողներին ասել է կրկեսի ներկայացուցիչը:











