Համացանցում հայտնվել է Tez Jet ղրղզական ավիաընկերության ինքնաթիռի արտակարգ վայրէջքի տեսանյութրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես հայտնել են Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մամուլի ծառայությունում, ինքնաթիռը մայրաքաղակից 14.22-ին մեկնել է դեպի հարավ-արեւմուտքում գտնվող Բատկեն քաղաքը: Ձախ շարժիչի խափանման պատճառով թռիչքից քիչ անց օդաչուները թույլտվություն են խնդրել արտակարգ վայրէջք կատարելու համար: Օդանավը վայրէջք է կատարել թռիչքից կես ժամ անց: 96 ուղեւորներից ոչ ոք վնասվածք չի ստացել:











