Համացանցում հայտնվել է Emirates ավիաընկերության А380-800 ինքնաթիռների՝ Բիրմինգհեմի օդանավակայանում մարտի 1-ին եւ 2-ին վայրէջքների տեսանյութերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Վայրէջքը բարդ է եղել ոչ միայն փոթորկի, այլեւ թռիչքուղու թրջվածության հետեւանքով։ Օդաչուներին նաեւ խանգարել է առատ ձյունը։

Վերջին շաբաթներին Եվրոպայում մոլեգնում է սառը ցիկլոնը, որը տեղական մամուլում կնքել են «Հրշեը Արեւելքից» անունով։ Եղանակային պայմանները բարդանում են հատկապես Մեծ Բրիտանիայում, որտեւ սիբիրյան ցիկլոնը բախվել է ատլանտյան «Էմմա» փոթորկի հետ։

Airbus A380-ն աշխարհի ամենախոշոր ուղեւորատար ինքնաթիռն է, այն կարող է առանց վայրէջքի թռչել 15 հազար կմ, տեղափոխել 853 ուղեւորի։