Ոստիկանությունը բացահայտել է Կենտրոնում տեղի ունեցած ավազակային հարձակումը:
Երեւանի բնակչուհին ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ ոմն Արթուր իր բնակարանը գնելու պատրվակով եկել է իր տուն, պտուտակահանով սպառնացել, բռնություն է գործադրել, հափշտակել է 1400 դոլար արժողությամբ բջջայինը, նաեւ 192 հազար դրամ եւ փախուստի է դիմել:
Ոստիկանությունը պարզեց, որ ավազակային հարձակում կատարող անձը 27-ամյա Նարեկ Գյոզալյանն է, ով նախկինում դատապարտվել է ավազակության մեղադրանքով:
Նարեկ Գյոզալյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել եւ տեղափոխվել է կալանավայր: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Մանրամասները տեսանյութում`











