Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են հանցավոր խումբ, որը խանութների տերմինալներ էր գողացել:

Էջմիածնում եւ հարակից գյուղերում 5 վճարային տերմինալ էին գողացել:

Հանցագործները գործել էին երկուսով, կոտրել էին խանութի դուռը եւ գողացել վճարային տերմինալը:

Ոստիկանները բացահայտեցին, որ գողություն կատարած անձինք Էջմիածնի բնակիչ 32-ամյա Դավիթ Մանուկյանն էր, եւ նախկինում 6 անգամ դատապարտված 43-ամյա Համլետ Վարդանյանը: Կասկածյալները հայտնաբերվեցին եւ բերման ենթարկվեցին հայ-վրացական անցակետից:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:

Մանրամասները տեսանյութում`