Ոստիկանությունը բերման է ենթարկել զենքի առ ու վաճառքի մեջ կասկածվող Սարի Թաղում բնակվող 50-ամյա Սամվել Մելիտոնյանին:

Օրեր առաջ ոստիկանությունը մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք էր հայտնաբերել նրա տանից, այս անգամ էլ նրա մեքենայի զննությամբ նորից ոստիկանները զենք եւ զինամթերք են հայտնաբերել:

Իրականացված միջոցառումներով պարզվել է, որ Սամվել Մելիտոնյանը հրազենը գնել է Կառլեն Հարությունյանից Երվանդ Հարությունյանի միջնորդությամբ:

Հարուցվել է քրեական գործ: Սամվել Մելիտոնյանը, Կառլեն Հարությունյանը, Երվանդ Հարությունյանը կալանավորվել են: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Մանրամասները տեսանյութում`