Երեւանի Արգիշտի փողոցում փետրվարի 23-ի գիշերը շենքերից մեկի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Փետրվարի լույս 24-ի գիշերը ոստիկանություն ահազանգած կինը հրավիրվել է ոստիկանություն եւ հայտնել, որ ոմն Արթուր իր բնակարանը գնելու պատրվակով եկել է իր տուն, պտուտակահանով սպառնացել, բռնություն գործադրել, հափշտակել 1400 դոլար արժողությամբ բջջային հեռախոսը, 109 հազար դրամ ու փախել:

Ոստիկանները պարզել են, որ կասկածյալը 27-ամյա Նարեկ Գ.-ն է, ով նախկինում դատապարտվել է ավազակության մեղադրանքով: Նրան բերման են ենթարկել ոստիկանություն: