Չինաստանի Նանչան քաղաքի օդանավակայանում ուժգին քամին պոկել է սպասասրահի տանիքը՝ ուղեւորների շրջանում խուճապ առաջացնելով, հայտնում է New Straits Times-ը:
Տեսանյութում շենքից կտորներ են ընկնում ուղիղ մեքենաների վրա: Սպասասրահի ներսում նկարահանված հոլովակում լսվում են ուղեւորների բղավոցները:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ քամու արագությունը հասել է վայրկյանում 30 մետրի, ինչը համարժեք է ուժեղ փոթորկին եւ մեկ կարգով է ցածր մրրիկից (վայրկյանում 32 մետր):
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ մի քանի չվերթներ հետաձգվել են, սակայն երեկոյան աշխատանքը վերականգնվել է: Փլուզման հետեւանքով ոչ ոք չի տուժել:











