Ֆլիպի անունով ռոբոտը, որը բուրգերները վերածել է մեխանիզմի, հեռացվել է Փասադենայում CaliBurger ռեստորանից աշխատանքի հենց առաջին օրը, հաղորդում է «Իմ մոլորակ»-ը։
Ռոբոտն այնպիսի հետաքրքրություն է առաջացրել, որ ռեստորանը ստիպված է եղել դուրս բերել Ֆլիպիին շահագործումից, քանի որ նա բավարար չափով արագ չէր, որ կարողանար իր պատրաստած սնունդով ապահովել այն համտեսել ցանկացողներին։
Ռոբոտն անջատվել է, իսկ նրա մարդ-օգնականները հիմա հետաքրքիր դասընթաց են անցնում, թե ինչպես արդյունավետ աշխատեն մեքենայի հետ, հաղորդում է Daily Mail-ը։
«Խնդիրը ժամանակը ճիշտ կազմակերպելու մեջ է, պետք է ավելի ճշգրիտ պլանավորում լինի»,-ասել է Cali Group-ի գլխավոր ինժեներ Էնթոնի Լոմելինոն։
«Իմ Մոլորակի» փոխանցմամբ, արհեստական ինտելեկտով ռոբոտ Ֆլիպին ունի ռոբոտացված ձեռք՝ 6 առանցքով։ Նա կարողանում է շրջել կոտլետները, իսկ հետո արդեն պատրաստ բլիթները դնում է սեղանին։ Ասում են, որ նա «ամեն անգամ հրաշալի բուրգեր է պատրաստում»։
Ռոբոտը կարող է օրական 2 հազար բուրգեր պատրաստել, բայց այ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար դեռ պետք է աշխատել։
CaliBurger ցանցը մտադիր էր 50 ռեստորաններում երկաթե խոհարարներ ներդնել, բայց հիմա այդ պլանները որոշ ժամանակով սառեցվել են։











