Քալիֆորնիայի բնակիչ Մայք Հյուզը, ով կարծում է, որ Երկիրը հարթ ձեւ ունի, թռիչք է իրականացրել իր պատրաստած հրթիռով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հյուզը սեփական ավտոտնակում իր հավաքած սարքով, որը անվանում է «գոլորշու քարշակով հրթիռ», ավելի քան 570 մետր է բարձացել Հարավային Քալիֆորնիայում գրեթե լքված Էմբա քաղաքի շրջանում, որը գտնվում է Լոս Անջելեսից 320 կմ արեւելք: Նա պարաշյուտով վայրէջք է կատարել Մոհավե անապատում, արձակման վայրից մոտ 450 մետր հեռավորությամբ:
Ինչպես եւ ծրագրված էր, հրթիռի քթամասը ընկնելիս 2 մասի է բաժանվել: Գյուտարարը հայտնել է, որ իրեն նորմալ է զգում, միայն մեջքում ցավեր ունի:
Հյուզը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է Youtube-ում հրապարակած իր տեսաուղերձներում, հավատում է, որ Երկիրը հարթ ձեւ ունի: Նա հեռանկարում հույս ունի այնպիսի հրթիռ պատրաստել, որը նրան կօգնի տիեզերք հասնել: 61-ամյա գյուտարարը, որը լիմուզինի վարորդ է աշխատում, կարծում է, որ այս ընթացքում ինքը որոշ հաստատումներ կստանա, որ Երկրագունդը հարթ է: Նա հոռետեսորեն է վերաբերվում մոլորակի ներկայիս ձեւի վերաբերյալ գիտական տվյալներին:












